ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում

    Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում

    05.05.2013| 18:52
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի խաչմերուկներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 7 մարդ է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է BBC-ի թղթակիցը, վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։
  • Ընտրական խրոնիկա

    Ընտրական խրոնիկա

    05.05.2013| 17:25
    Հետևելով ընտրական գործընթացին, կարելի է միանշանակ փաստել, որ այս անգամ էլ խախտումներից, ընտրակաշառքներից զերծ չմնացինք: Առավել բնորոշ է, որ այս ընտրությանն էլ արդարության մասին ամենաբարձր «աղաղակողները» ընտրակաշառքի առաջին գծում են: Մինչ օրվա խրոնիկային անցնելը, նախ՝ պաշտոնական լրահոս:
  • Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն

    Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն

    05.05.2013| 14:17
    Ամիսներ առաջ խորն ապատիայի մթնոլորտում անցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, հազիվ թե կարողանային այն շարժն ու հետաքրքրությունն առաջացնել, ինչն ակնկալում էին քաղաքական ուժերը: Թեև եղան հանրահավաքներ, հանդիպումներ, խոստումներ, ֆեյսբուքյան ակտիվ գովազդներ, բայց դրանք, անզեն աչքն էլ էր տեսնում, որ արվում են հավուր պատշաճի, սեփական քաղաքական ուժի վարկանիշն ընտրողների աչքում բարձրացնելու ճիգով:
  • ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն

    ՀԱԿ-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն

    05.05.2013| 11:52
    Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
  • Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ

    Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ

    05.05.2013| 11:51
    ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները: Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:
  • «Բարև Երևան»-ի արագ արձագանքման խմբերը կգործեն բոլոր համայնքներում

    «Բարև Երևան»-ի արագ արձագանքման խմբերը կգործեն բոլոր համայնքներում

    05.05.2013| 11:49
    Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:
  • Մալայզիայում իշխանությունը կարող է փոխվել

    Մալայզիայում իշխանությունը կարող է փոխվել

    05.05.2013| 11:46
    Մալայզիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում վերջին 50 տարվա ընթացքում Ազգային ճակատ կոալիցիոն կուսակցությունը կարող է կորցնել իշխանությունը։
  • Սիրիան հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի շրջանում

    Սիրիան հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի շրջանում

    05.05.2013| 11:44
    Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի մատույցներում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին։ Հզոր պայթյունների ձայնն այս գիշեր լսելի է եղել Կասիուն լեռան շրջանում։ Սիրողական տեսագրության մեջ, որը տեղադրված է համացանցում, տեսանելի է հսկայական հրե գունդ գիշերային երկնքում։
  • Միջհամայնքային բախումներ՝ Նիգերիայում. կա 39 զոհ

    Միջհամայնքային բախումներ՝ Նիգերիայում. կա 39 զոհ

    04.05.2013| 21:17
    Նիգերիայի արևելյան մասում գտնվող Վուկարի քաղաքում միջհամայնքային բախումների հետևանքով 39 մարդ է մահացել։ Ավելի վաղ Նիգերիայի Թարաբա նահանգի որոշ հատվածներում իշխանությունները մտցրել էին պարետային ժամ։
  • Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. «Ինձ ի՞նչ ա եղել, որ գողական հրավիրենք»

    Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. «Ինձ ի՞նչ ա եղել, որ գողական հրավիրենք»

    04.05.2013| 19:13
    ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանապետի կողմից պատգամավորին ուղղված «Հիմա դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական, արա» արտահայտությանը: